Պարտությամբ է ավարտել նաև իր երրորդ հանդիպումն «Արարատը», որը ուսումնամարզական հավաք էր անցկացնում Թբիլիսիում: Այս անգամ մրցակիցը «Գագրան» էր: Գրանցվել է 2:6 հաշիվ: Նախորդ հանդիպումներում մեր տղաներն ավելի համեստ՝ 1:2 հաշվով են զիջել մրցակիցներին՝ «Սպարտակին» ու «Սիոնին»: Իհարկե, ընկերական խաղերին առանձնապես մեծ կարևորություն չի կարելի տալ, թեպետ չպիտի էլ թերարժևորել: Ինչևէ: Ձորաղբյուրի մարզաբազայում թիմը կշարունակի նախապատրաստվել օգոստոսի 3-ին կայանալիք ՀՀ բարձրագույն խմբի առաջնության անդրանիկ խաղին: Մրցակիցը լինելու է «Ալաշկերտը»: Գուցե այստե՞ղ տղաները փորձեն հերոսանալ:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ